Քայլ 1: Բացիր replit.com և սեղմիր "Sign Up"՝ հաշիվ ստեղծելու համար։ Կարող ես գրանցվել Google հաշվով։
Քայլ 2: Սեղմիր "+ Create Repl" կոճակը։ Ընտրիր լեզուն՝ Python, HTML/CSS/JS, Node.js, և այլն։
Քայլ 3: Տեսնելու ես երեք մաս՝ ձախում ֆայլերը, կենտրոնում՝ կոդի խմբագրիչը, աջում՝ արդյունքը։
Քայլ 4: Գրիր քո կոդը և սեղմիր "Run" (▶) կոճակը։ Արդյունքը կհայտնվի աջ պատուհանում։
Քայլ 5: Սեղմիր "Share" կոճակը՝ քո նախագիծը ընկերներին ուղարկելու համար։ Նրանք կարող են նույնիսկ խմբագրել քո կոդը իրական ժամանակում։
Քայլ 6: Օգտագործիր AI Assistant-ը՝ սեղմելով "Ask AI" կոճակը։ Այն կօգնի քեզ գրել կոդ և բացատրել սխալները։